Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 3-ի «Անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 1253-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման առաջին կետում «թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բարեկամության փողոց, թիվ 1, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 1006,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բարեկամության փողոց, թիվ 1/1:» բառերը փոխարինել «թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բարեկամության փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 1, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 1006,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բարեկամության փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 1/1:»:
2. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Գայանե Անդրանիկի Խաչիկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: