Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հուլիսի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Էդգար Ռոբերտի Գալոյանի (ծնված՝ 1968 թվականի հոկտեմբերի 30-ին) և Էլեյն Մարի Կոնկեվիչի (ծնված՝ 1969 թվականի մարտի 23-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0071-0003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1572136 վկայական, տրված 2003 թվականի դեկտեմբերի 10-ին, «Ուրբան Հաուսինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023HQJ9ZU, մուտքագրված 2023 թվականի դեկտեմբերի 28-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Ուրբան Հաուսինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Էդգար Ռոբերտի Գալոյանին և  Էլեյն Մարի Կոնկեվիչին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0071-0003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասում 2005-2018 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 176,2 քառ.մետր, թիվ 2 ավտոտնակը՝ ընդհանուր 54,9 քառ.մետր, թիվ 3 լողավազանը՝ 47,6 քմ, թիվ 4, 5 օժանդակ շինությունները՝ ընդհանուր 15,0 քմ, թիվ 6, 7 աստիճանները՝ ընդհանուր 12,3 քմ, թիվ 8 ջրավազանը՝ 5,0 քմ, թիվ 9 շվաքարանը՝ 11,6 քմ, թիվ 10, 11, 12, 13, 14 և 15 ծածկերը՝ ընդհանուր 72,4 քմ, թիվ 16 աստիճանը՝ 7,3 քմ և թիվ 17 պարիսպը՝ 7,3 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առաջին հարկում առկա է ինքնակամ բացված մեկ դուռ և երկու պատուհան:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Էդգար Ռոբերտի Գալոյանին և  Էլեյն Մարի Կոնկեվիչին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0071-0003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված մեկ դռան և երկու պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Էդգար Ռոբերտի Գալոյանին և  Էլեյն Մարի Կոնկեվիչին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0071-0003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, 7-րդ նրբանցք, թիվ 4:

2.Էդգար Ռոբերտի Գալոյանին և  Էլեյն Մարի Կոնկեվիչին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 4 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 176,2 քառ.մետր, թիվ 2 ավտոտնակը՝ ընդհանուր 54,9 քառ.մետր, թիվ 3 լողավազանը՝ 47,6 քմ, թիվ 4, 5 օժանդակ շինությունները՝ ընդհանուր 15,0 քմ, թիվ 6, 7 աստիճանները՝ ընդհանուր 12,3 քմ, թիվ 8 ջրավազանը՝ 5,0 քմ, թիվ 9 շվաքարանը՝ 11,6 քմ, թիվ 10, 11, 12, 13, 14 և 15 ծածկերը՝ ընդհանուր 72,4 քմ, թիվ 16 աստիճանը՝ 7,3 քմ և թիվ 17 պարիսպը՝ 7,3 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված մեկ դուռը և երկու պատուհանները, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը. 

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 739 361 (յոթ հարյուր երեսունինը հազար երեք հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Էդգար Ռոբերտի Գալոյանին և  Էլեյն Մարի Կոնկեվիչին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Տաթևիկ Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner