Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1956 թ., փետրվարի 16, գյուղ Ջրվեժ
Կրթություն 1972թ. ոսկե մեդալով ավարտել է Ջրվեժի միջնակարգ դպրոցը, 1972-1977թ.թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը` ինժեներ-շինարարի մասնագիտությամբ, 1983-1986թ. եղել է Մոսկվայի բետոնե և երկաթ-բետոնե կոնստրուկցիաների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ, որն ավարտել է և պաշտպանել գիտությունների թեկնածուի թեզ:
Հիմնական աշխատանքի վայրը Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարան, համայնքի ղեկավար
Աշխատանքային գործունեություն 1977-1983թ.թ. աշխատել է Հայաստանի շինարարության և ճարտարապետության ինստիտուտում, որպես ինժեներ, այնուհետև որպես ավագ ինժեներ: 1986-1991թ. աշխատել է շինարարության ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտում, որպես գիտական աշխատող, համատեղությամբ դասավանդելով նաև Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում: 1991թ. ընտրվել է Կոտայքի շրջանի Ջրվեժի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ: 1996թ. ընտրվել է որպես Ջրվեժ համայնքի ղեկավար, 2017 թվականից՝ որպես խոշորացված համայնքի ղեկավար, որտեղ աշխատում է մինչև օրս:
Այլ տվյալներ Տեխնիկական գիտությունների թեկնածու է: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Ունի պահեստի սպայի զինվորական կոչում:
Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երեք զավակ: | Կոնտակտային տվյալներ Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 15 Լիազորությունների Սկիզբ՝ | 12/11/2022 | Ավարտ՝ | 12/04/2023 |
Կուսակցություն Քաղաքացիական պայմանագիր |