Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 016-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2024 թվականի N 016-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արայիկ Բաբայանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 11-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0143-0020 կադաստրային ծածկագրով հողամասից 85,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 2 հասցեի 849,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի Արման Ժորայի Փութուլյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29092023-07-0173 վկայական, տրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին) խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0143-0020 կադաստրային ծածկագրով հողամասից 85,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0143-0020 կադաստրային ծածկագրով հողամասից 85,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արման Ժորայի Փութուլյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 2 հասցեի 849,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0143-0020 կադաստրային ծածկագրով հողամասից 85,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 1 389 570 (մեկ միլիոն երեք հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Արման Ժորայի Փութուլյանին:


Կողմ -11

ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner