Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 25-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ Էդգար Լևիկի Դանղյանի դիմումը՝ ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բարեկամության փողոցի թիվ 5/2 հասցեում գտնվող 07-042-0467-0010 կադաստրային համարի 1200,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ ընտանիքի՝ Լևիկ Վարդանի Դանղյանի, Էլիզա Պարգևի Դանղյանի, Էդգար, Լիաննա և Լուսինե Լևիկի Դանղյանների սեփականության հիմքերը վերականգնելու մասին (հիմք՝ «Հայաստանի Ազգայի արխիվ» ՊՈԱԿ-ի Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2017 թվականի օգոստոսի 1-ին տրված թիվ Դ-1036 արխիվային տեղեկանքը,  Ձորաղբյուր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի թիվ 10 որոշումից քաղվածքի պատճեն, տրված Ձորաղբյուր համայնքի ղեկավարի կողմից 2000 թվականի հուլիսի 20-ին, հողի սեփականության իրավունքի պետական ակտ Ա թիվ 39645, տրված 1995 թվականի հուլիսի 20-ին):

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ, 118-րդ հոդվածի 6-րդ կետերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է.

1. Ճանաչել Լևիկ Վարդանի Դանղյանի, Էլիզա Պարգևի Դանղյանի, Էդգար, Լիաննա և Լուսինե Լևիկի Դանղյանների սեփականության իրավունքը իրենց կողմից փաստացի օգտագործվող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բարեկամության փողոցի թիվ 5/2 հասցեում գտնվող 07-042-0467-0010 կադաստրային համարի 1200,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ:

2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner