Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ․
1.Վարդանուշ Հարությունի Ղուկասյանին տալ ջրագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 60 հասցեի հողամասում ջրամատակարարումն ապահովելու համար՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վարդանուշ Հարությունի Ղուկասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: