Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Պետրոս Օնիկի Հովհաննիսյանի (ծնված՝ 1964 թվականի հունվարի 27-ին), Լիլիկ Օնիկի Հովհաննիսյանի (ծնված՝ 1970 թվականի մայիսի 01-ին), Լուսինե Պետրոսի Հովհաննիսյանի (ծնված՝ 1989 թվականի մարտի 23-ին), Կարեն Պետրոսի Հովհաննիսյանի (ծնված՝ 1990 թվականի մայիսի 09-ին) և Օնիկ Պետրոսի Հովհաննիսյանի (ծնված՝ 1996 թվականի փետրվարի 15-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Շինարարների փողոց թիվ 7 հասցեի՝ իրենց կողմից փաստացի օգտագործվող 1035,0 քառ.մետր մակերեսով տնամերձ հողակտորի նկատմամբ (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի հունիսի 12-ին տրված թիվ Աբ-1165 արխիվային տեղեկանք, «ԳԵՈՍՓԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 13-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը:
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈՍՓԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Շինարարների փողոց թիվ 7 հասցեում գտնվող Պետրոս Օնիկի Հովհաննիսյանի, Լիլիկ Օնիկի Հովհաննիսյանի, Լուսինե Պետրոսի Հովհաննիսյանի, Կարեն Պետրոսի Հովհաննիսյանի, Կարեն Պետրոսի Հովհաննիսյանի և Օնիկ Պետրոսի Հովհաննիսյանի կողմից փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի չափը կազմում է 1035,0 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 1000,0 քառ.մետրի փոխարեն:
Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Պետրոս Օնիկի Հովհաննիսյանին, Լիլիկ Օնիկի Հովհաննիսյանին, Լուսինե Պետրոսի Հովհաննիսյանին, Կարեն Պետրոսի Հովհաննիսյանին, Կարեն Պետրոսի Հովհաննիսյանին և Օնիկ Պետրոսի Հովհաննիսյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ.
1.Ճանաչել Պետրոս Օնիկի Հովհաննիսյանի, Լիլիկ Օնիկի Հովհաննիսյանի, Լուսինե Պետրոսի Հովհաննիսյանի, Կարեն Պետրոսի Հովհաննիսյանի, Կարեն Պետրոսի Հովհաննիսյանի և Օնիկ Պետրոսի Հովհաննիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Շինարարների փողոց թիվ 7 հասցեի՝ փաստացի օգտագործվող 1035,0 քառ.մետր մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ, որը նրանց կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։