Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 12 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գտնվող 16-րդ փողոցի թիվ 28 հասցեում գտնվող 2,013772 հեկտար մակերեսով հատուկ պահպանվող պատմական և մշակութային տարածքների հողակտորի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրի հողերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերի:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունները օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
|