Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Բագրատ Ժիրայրի Մուրադյանին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 55-րդ փողոցի թիվ 5/1 հասցեի հողամասում 2022 թվականի ապրիլի 13-ի թիվ 77 շինարարության թույլտվությամբ տրված անհատական բնակելի տան («Բ») կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 29-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բագրատ Ժիրայրի Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: