Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասով, համայնքի ավագանին որոշում է. Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը համայնքի 2023 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին` համաձայն հավելվածի։ |