Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 058-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ+

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի  18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արփինե Սուքիասյանի կողմից 2024 թվականի մարտի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0020-0065 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 46,0 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 42,6 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի և 2,5 քառ.մետր արտաքին մակերեսով ծածկի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցներ իրականացրած անձի՝ Արմինե Յուրիկի Գևորգյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

 

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0020-0065 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 46,0 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 42,6 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի և 2,5 քառ.մետր արտաքին մակերեսով ծածկի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0020-0065 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 46,0 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 42,6 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի և 2,5 քառ.մետր արտաքին մակերեսով ծածկի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արմինե Յուրիկի Գևորգյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0020-0065 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 46,0 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ամրակայված 42,6 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակը և 2,5 քառ.մետր արտաքին մակերեսով ծածկն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Արմինե Յուրիկի Գևորգյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 483 635 (չորս հարյուր ութսուներեք հազար վեց հարյուր երեսունհինգ), իսկ շինությունների՝ ծածկի և ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 129 710 (մեկ հրյուր քսանինը հազար յոթ հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԻԳՈՐ ՍԵՐՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner