Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Յուրա Սլավիկի Ղազախյանի (ծնված՝ 1984 թվականի ապրիլի 12-ին), Սլավիկ Սերյոժայի Ղազախյանի (ծնված՝ 1960 թվականի հուլիսի 22-ին), Կարինե Սլավիկի Ղազախյանի (ծնված՝ 1982 թվականի սեպտեմբերի 5-ին), Ռիտա Սեդրակի Ալաբերքյանի (ծնված՝ 1959 թվականի նոյեմբերի 14-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոց 2 փակուղի թիվ 11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 721245 վկայական, տրված 2001 թվականի ապրիլի 5-ին, անվան, հայրանվան, ազգանվան փոխման վկայական թիվ 010944 տրված է՝ 2015 թվականի մարտի 18-ին «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2023KJWRMW, մուտքագրված 2023 թվականի դեկտեմբերի 27-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Յուրա Սլավիկի Ղազախյանին, Սլավիկ Սերյոժայի Ղազախյանին, Կարինե Սլավիկի Ղազախյանին, Ռիտա Սեդրակի Ալաբերքյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 11 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2009 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 37 քառ.մետր, թրվ 2 ծածկ 3,2 քառ․մետր և թիվ 3 պարիսպը՝ 4,45 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա են՝ ինքնակամ բացված թվով երեք պատուհաններ։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Յուրա Սլավիկի Ղազախյանին, Սլավիկ Սերյոժայի Ղազախյանին, Կարինե Սլավիկի Ղազախյանին, Ռիտա Սեդրակի Ղազախյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 11 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Յուրա Սլավիկի Ղազախյանին, Սլավիկ Սերյոժայի Ղազախյանին, Կարինե Սլավիկի Ղազախյանին, Ռիտա Սեդրակի Ալաբերքյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ փակուղի թիվ 11 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2009 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 37 քառ.մետր, թիվ 2 ծածկ 3,2 քառ․մետր և թիվ 3 պարիսպը՝ 4,45 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված թվով երեք պատուհանները, համարել օրինական։
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 121 508 (մեկ հարյուր քսանմեկ հազար գինգ հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Յուրա Սլավիկի Ղազախյանին, Սլավիկ Սերյոժայի Ղազախյանին, Կարինե Սլավիկի Ղազախյանին, Ռիտա Սեդրակի Ալաբերքյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: