Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1․Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝
1) «Ջրվեժ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների կատարում»,
2) «Ջրվեժ համայնքում լուսավորության համակարգի կառուցում»։
2.Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2025 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝
1)«Ջրվեժ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների կատարում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը,
2) «Ջրվեժ համայնքում լուսավորության համակարգի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 55 տոկոսը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |