Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 դեկտեմբերի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Գուրգեն Հովհաննեսի Վանեցյանի (ծնված՝ 1984 թվականի հունվարի 05-ին), Էլմիրա Հովհաննեսի Վանեցյանի (ծնված՝ 1982 թվականի օգոստոսի 06-ին), Անուշ Հովհաննեսի Կարապետյանի (ծնված՝ 1977 թվականի հոկտեմբերի 14-ին) և Երանուհի Կամսարի Գրիգորյանի (ծնված՝ 1956 թվականի օգոստոսի 03-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուրի այգետարածքի թիվ 2 տեղամասի թիվ 8 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2017 թվականի դեկտեմբերի 27-ին, «Ավքոմ քոնսալթ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 06-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024YUUWRV, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 20-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Ավքոմ քոնսալթ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Գուրգեն, Էլմիրա Հովհաննեսի Վանեցյաններին, Անուշ Հովհաննեսի Կարապետյանին և Երանուհի Կամսարի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուրի այգետարածքի թիվ 2 տեղամասի թիվ 8 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1989 ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 256,7 քառ․ մետր, թիվ 3 լողավազանը՝ 13․8 քառ․մետր, թիվ 4 աստիճանավանդակը ՝ 1․8 քառ․մետր, թիվ 5 պարիսպը՝ 10․3 քառ․մետր և թիվ 6 հենապատը՝ 2․4 քառ․մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գուրգեն, Էլմիրա Հովհաննեսի Վանեցյաններին, Անուշ Հովհաննեսի Կարապետյանին և Երանուհի Կամսարի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուրի այգետարածքի թիվ 2 տեղամասի թիվ 8 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Գուրգեն, Էլմիրա Հովհաննեսի Վանեցյաններին, Անուշ Հովհաննեսի Կարապետյանին և Երանուհի Կամսարի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աբովյանի շրջանի Ձորաղբյուրի այգետարածքի թիվ 2 տեղամասի թիվ 8 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 89-րդ թաղամաս, թիվ 35։

2.Գուրգեն, Էլմիրա Հովհաննեսի Վանեցյաններին, Անուշ Հովհաննեսի Կարապետյանին և Երանուհի Կամսարի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 89-րդ թաղամասի թիվ 59 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1989 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 256,7 քառ․ մետր, թիվ 3 լողավազանը՝ 13․8 քառ․մետր, թիվ 4 աստիճանավանդակը ՝ 1․8 քառ․մետր, թիվ 5 պարիսպը՝ 10․3 քառ․մետր և թիվ 6 հենապատը՝ 2․4 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական։

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գուրգեն, Էլմիրա Հովհաննեսի Վանեցյաններին, Անուշ Հովհաննեսի Կարապետյանին և Երանուհի Կամսարի Գրիգորյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner