Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 08082023-07-0152 վկայականը, տրված 2023 թվականի օգոստոսի 8-ին և հաշվի առնելով քաղաքացի Վահե Գառնիկի Դալյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Վահե Գառնիկի Դալյանին և Լուսինե Ստեփանի Սահրադյանին՝ շարունակելու ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 143-րդ թաղամասի թիվ 54 հասցեի հողակտորում 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 189 շինարարության թույլտվությամբ տրված այգետնակի վերակառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վահե Գառնիկի Դալյանին և Լուսինե Ստեփանի Սահրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: