|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2018 թվականի N 55-Ա |
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով Ձորաղբյուր համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 10-Ա որոշումը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել «Ձորաղբյուրի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Խոցանյանին՝ իր հայեցողությամբ համայնքային սեփականություն հանդիսացող, անհատույց օգտագործման իրավունքով «Ձորաղբյուրի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ին տրամադրված Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 19 հասցեում գտնվող ամբուլատորիայի 143,2 քառ.մետր ընդհանուր մակերես ունեցող շենքից 7,9 քառ.մետր մակերեսով թիվ 7՝ և 17,3 քառ.մետր մակերեսով թիվ 8՝ սենյակները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) վկայական N 2414702, տրված անշարժ գույքի կադաստրի կողմից), վարձակալությամբ տրամադրելու Ձորաղբյուր գյուղի բնակիչ Դավիթ Գրիգորյանին՝ ատամնաբուժական գործունեություն ծավալելու համար: |
Կողմ -10 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|