Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 123-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով այն, որ համայնքային սեփականություն հանդիսացող Ջրեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող 100,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23102024-07-0206, տրված 2024 թվականի հոկտեմբերի 23-ին), հարակից է Մարինե Էնգելսի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17 հասցեի հողամասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23012024-07-0023, տրված 2024 թվականի հունվարի 23-ին), այն փաստացի սահմանազատված է, որպես մեկ միասնական ամբողջություն տիրապետվում և օգտագործվում է Մարինե Էնգելսի Պետրոսյանի կողմից, համայնքի ավագանին որոշում է.

Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Մարինե Էնգելսի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17 հասցեի 798,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի սահմանազատված, տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող 100,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 1 630 602 (մեկ միլիոն վեց հարյուր երեսուն հազար վեց հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Մարինե Էնգելսի Պետրոսյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(48.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner