Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով այն, որ համայնքային սեփականություն հանդիսացող Ջրեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող 100,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23102024-07-0206, տրված 2024 թվականի հոկտեմբերի 23-ին), հարակից է Մարինե Էնգելսի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17 հասցեի հողամասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23012024-07-0023, տրված 2024 թվականի հունվարի 23-ին), այն փաստացի սահմանազատված է, որպես մեկ միասնական ամբողջություն տիրապետվում և օգտագործվում է Մարինե Էնգելսի Պետրոսյանի կողմից, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Մարինե Էնգելսի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17 հասցեի 798,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի սահմանազատված, տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 17/1 հասցեում գտնվող 100,8 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 1 630 602 (մեկ միլիոն վեց հարյուր երեսուն հազար վեց հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Մարինե Էնգելսի Պետրոսյանին: |