Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Տարոն Գագիկի Մանուկյանի (ծնված՝ 1962 թվականի հունիսի 20-ին), Մեհրաբ Տարոնի Մանուկյանի (ծնված՝ 1991 թվականի փետրվարի 21-ին), Գագիկ Տարոնի Մանուկյանի (ծնված՝ 1989 թվականի հոկտեմբերի 20-ին), Սերվենիկ Կոլյայի Կարապետյանի (ծնված՝ 1961 թվականի մայիսի 30-ին) և Արփինե Տարոնի Մանուկյանի (ծնված՝ 1988 թվականի հունիսի 12-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0005-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի` Տարոն, Մեհրաբ, Գագիկ, Արփինե Մանուկյանների և Սերվենիկ Կարապետյանի կողմից փաստացի օգտագործվող 2355,7 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ և օրինականացնելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0005-0017 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 11-ին տրված թիվ Աբ-1814/2 արխիվային տեղեկանքը, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20242Y55RT, մուտքագրված 2024 թվականի հուլիսի 11-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Տարոն, Մեհրաբ, Գագիկ, Արփինե Մանուկյաններին և Սերվենիկ Կարապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0005-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է 2355,7 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 2200,0 քառ.մետր մակերեսի փոխարեն և նշված հողակտորում 1970-2020 թվականներին ինքնակամ կառուցվել են թիվ 1 բնակելի տունը՝ 155,32 քառ․մետր, թիվ 2 խորդանոցը՝ 58,63 քառ.մետր, թիվ 3 ավտոտնակը՝ 34,0 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 4,4 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13 և 22.1-րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տարոն, Մեհրաբ, Գագիկ, Արփինե Մանուկյաններին և Սերվենիկ Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0005-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Ճանաչել Տարոն, Մեհրաբ, Գագիկ, Արփինե Մանուկյանների և Սերվենիկ Կարապետյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0005-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի` փաստացի օգտագործվող 2355,7 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ, որն իր կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2.Տարոն, Մեհրաբ, Գագիկ, Արփինե Մանուկյաններին և Սերվենիկ Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0005-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Հատիսի փողոց, 1-ին փակուղի, թիվ 2:
3.Տարոն, Մեհրաբ, Գագիկ, Արփինե Մանուկյաններին և Սերվենիկ Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1970-2020 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ 155,32 քառ․մետր, թիվ 2 խորդանոցը՝ 58,63 քառ.մետր, թիվ 3 ավտոտնակը՝ 34,0 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 4,4 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
4.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 47 247 (քառասունյոթ հազար երկու հարյուր քառասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տարոն, Մեհրաբ, Գագիկ, Արփինե Մանուկյաններին և Սերվենիկ Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից