Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 3-ի թիվ ԳՀ1-04/289 գրությունն այն մասին, որ Ջրվեժ համայնքի հողատարածքներին ոռոգման ջուր մատակարարող խորքային հորի պոմպն այրվել և շարքից դուրս է եկել, ինչի արդյունքում առաջացել է անհրաժեշտություն դրանց հիմնանորոգման, համայնքի ավագանին որոշում է․ 1․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժ համայնքի հողատարածքները ոռոգող խորքային հորի պոմպի հիմնանորոգման աշխատանքների աջակցման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |