Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Թամարա Ապավենի Զաքարյանը՝ Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0369-0028-001-002 կադաստրային համարի բնակարանը (նախկին հանրակացարանի շենք)` 56,04 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 74,03 քառ.մետր) իրեն օտարելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 95-Ա որոշումը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Թամարա Ապավենի Զաքարյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0369-0028-001-002 կադաստրային համարի բնակարանը (նախկին հանրակացարանի շենք)` 56,04 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 74,03 քառ.մետր), օտարել՝ նախապատվություն տալով Թամարա Ապավենի Զաքարյանին, ընդ որում՝ հաշվի առնելով այն, որ բնակարանը կառուցվել է մինչև 2001 թվականը և 2001 թվականից հետո կառուցապատում չի իրականացվել, այն տրամադրել անհատույց սեփականության իրավունքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29122020-07-0151, տրված 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
2.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ Թամարա Ապավենի Զաքարյանի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Թամարա Ապավենի Զաքարյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: