Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հիմք ընդունելով «ՋիՔյու Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված եզրակացությունը և հաշվի առնելով լիազոր ներկայացուցիչ Վազգեն Մամիկոնի Մարգարյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 5-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 1375-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման նախաբանի առաջին պարբերությունում «2024MXSNVK, մուտքագրված 2024 թվականի օգոստոսի 31-ին» բառերը փոխարինել «2024HJFSW5, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 31–ին» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռուզաննա Մկրտչի Պապանյանին, Մամիկոն Վազգենի Մարգարյանին, Մանուշակ և Անուշ Մամիկոնի Մարգարյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: