|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 դեկտեմբերի 2021 թվականի N 71-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ 56-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2021 թվականի նոյեմբերի 11-ի գրությունը, համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 56-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 07–057-0936-0117 կադաստրային ծածկագրով 111,89 քառ.մետր մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողամասը համաձայն Ջրվեժ համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29102021-07-0135 վկայականի, տրված 2021 թվականի հոկտեմբերի 29-ին, կադաստրային արժեքով՝ 1 176 390 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասունվեց հազար երեք հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ տրանսֆորմատորային ենթակայաններ կառուցելու և հարակից տարածքներում առկա և կառուցման փուլում գտնվող բնակելի տների էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով: |
Կողմ -7 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|