Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահնաջներով և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 13-ի N 1/փ-119 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացի Ալիս Արուսյակ Աղվանի Քիմեթլյանի սեփականությունy հանդիսացող 07-042-0327-0039 կադաստրային համարի 500,6 քառ. մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |