Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 42/3 տան բնակիչ Տաթևիկ Հակոբի Պետրոսյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Տաթևիկ Հակոբի Պետրոսյանը բնակվում է ընտանիքի ութ անձով, ինքը բնակվում է իր ծնողների՝ Հակոբ Թևոսի Պողոսյանի, ծնված՝ 1964 թվականին և Լիդա Մարկոզի Ազատյանի, ծնված՝ 1965 թվականին, հետ ծնողներին պատկանող տանը, իրենց հետ նույն հարկի տակ բնակվում է քույրը՝ Նարինե Հակոբի Պողոսյանը, ծնված 1987 թվականին: Տաթևիկ Հակոբյանը չի աշխատում, քանի որ խնամում է չորս անչափահաս տղաներին՝ Ժակ, Տիգրան, Ջիվան, Ռոբերտ Աշոտի Սաֆրազյանները, ծնված՝ 2017, 2019, 2021 և 2023 թվականներին և ընտանիքի ֆինանսական վիճակից ելնելով Տաթևիկ Հակոբի Պետրոսյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ՝ Սոնա Հավհաննիսյանին բյուջեի համապատասխան հոդվածից Տաթևիկ Հակոբի Պետրոսյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տաթևիկ Հակոբի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: