Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ-26122024-07-0014 որոշումը, «ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված եզրակացությունը և հաշվի առնելով Անի Դանիկի Մարգարյանի լիազոր ներկայացուցիչ Դանիկ Վանիկի Մարգարյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման և անշարժ գույքի վերահասցավորման մասին» թիվ 1527-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում և որոշման երկրորդ կետում «70,6» թիվը փոխարինել «62,8» թվով:
2)որոշման երրորդ կետի առաջին ենթակետում «180 677 (մեկ հարյուր ութսուն հազար վեց հարյուր յոթանասունյոթ)» բառերը փոխարինել «165 319 (մեկ հարյուր վաթսունհինգ հազար երեք հարյուր տասնինը)»:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անի Դանիկի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: