Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Կարեն Գրիգորի Սարգսյանի լիազոր անձ Արմեն Թելմանի Զաքարյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Կարեն Գրիգորի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնքի Ձորաղբյուր, Ազատության փողոց, 22-րդ նրբանցք թիվ 5,7 հասցեի՝ 1800,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21102015-07-0002) և մարզ Կոտայք, համայնքի Ձորաղբյուր, Ազատության փողոց, 22-րդ նրբանցք թիվ 3 հասցեի՝ 800,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14122015-07-0029) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, 22-րդ նրբանցք, թիվ 3-7։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Կարեն Գրիգորի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: