Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաքացի Վահան Ռաֆիկի Գեղամյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0388-0065 կադաստրային համարի 0,34333 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր այգին փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակման և պահածոյացման արտադրության մասնաշենքի սպասարկման նպատակով:
2. Սեփականության իրավունքով Վահան Ռաֆիկի Գեղամյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0388-0065 կադաստրային համարի 0.34333 մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական՝ գյուղատնտեսական արտադրական հողամասում առկա թիվ 1՝ 1011,6 քառ․մետր մակերեսով պահեստի գործառնական նշանակությունը սահմանել որպես գյուղատնտեսական արտադրական նպատակային նշանակության շինության՝ անասնաբուծական կայանի:
3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |