Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականության հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման 500,0 քառ.մետր մակերեսով հողակտորը, ինչպես նաև հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 73,36 քառ.մետր մակերեսով բնակելի տունը տրամադրել վարձակալության իրավունքով՝ նախապատվություն տալով կառույցն իրականացնող Նարինե Արամայիսի Վարդանյանին:
2.Գույքի նկատմամբ մինչև վարձակալության տրամադրումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարները իրականացվում են գույքը վարձակալողի կողմից:
3.Հողատարածքը և շինությունները՝ բնակելի տունը և հարթակը տրամադրել վարձակալությամբ 10 տարի ժամկետով՝ որպես տնամերձ և բնակելի տուն օգտագործելու նպատակով:
4.Հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բնակելի տան տարեկան վարձավճարի չափ սահմանել 80 000 (ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
|