Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 մայիսի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Աշոտ Գեղամի Մովսիսյանի (ծնված՝ 1960 թվականի սեպտեմբերի 7-ին) և Նախշուն Ազատի Բաղդասարյանի (ծնված՝ 1972 թվականի սեպտեմբերի 20-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0032-0004 կադաստրային համարի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13102021-07-0115 վկայական , տրված 2021 թվականի հոկտեմբերի 13-ին, անհատ ձեռնարկատեր Արփինե Սուքիասյանի կողմից 2024 թվականի ապրիլի 05-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024SHH46T, մուտքագրված 2024 թվականի ապրիլի 5-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արփինե Սուքիասյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Աշոտ Գեղամի Մովսիսյանին և Նախշուն Ազատի Բաղդասարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0032-0004 կադաստրային համարի տնամերձ հողամասում 2012-2017 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 188,5 քառ․մետր, թիվ 2 ծածկը՝ 18,5 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 0,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա է 2 ինքնակամ բացված պատուհան և 2 ինքնակամ բացված դուռ։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13 և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Աշոտ Գեղամի Մովսիսյանին և Նախշուն Ազատի Բաղդասարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0032-0004 կադաստրային համարի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված 2 դռների և 2 պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, բնակելի շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Աշոտ Գեղամի Մովսիսյանին և Նախշուն Ազատի Բաղդասարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0032-0004 կադաստրային համարի տնամերձ հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 5-րդ փողոց, թիվ 14: 

2.Աշոտ Գեղամի Մովսիսյանին և Նախշուն Ազատի Բաղդասարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 5-րդ փողոցի թիվ 14 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 188,5 քառ․մետր, թիվ 2 ծածկը՝ 18,5 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 0,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված 2 պատուհանները և 2 դռները, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105214218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 246 661 (երկու հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր վաթսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Աշոտ Գեղամի Մովսիսյանին և Նախշուն Ազատի Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner