Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հաշվի առնելով քաղաքացի Համեստ Հայկարամի Սիմոնյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 23-ի «Անշարժ գույքին հասցե տրամադրելու, ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի օրինականացման մասին» թիվ 102-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում և 3-րդ կետում «7,07 քառ․մետր» բառերից հետո լրացնել «, թիվ 2 աստիճանավանդակը՝ 10,27 քառ.մետր» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Համեստ Հայկարամի Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: