Այսօր: Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1212-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2025 թվականի N 1212-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1459-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արմեն Սարգսի Չարխչյանի (ծնված՝ 1971 թվականի մարտի 27-ին) և Անահիտ Վալերիի Մնացականյանի (ծնված՝ 1971 թվականի փետրվարի 09-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի այգեգործական զանգվածի թիվ 13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2812617 վկայական, տրված 2011 թվականի ապրիլի 04-ին, անհատ ձեռնարկատեր Հայկ Ալեքսանի Ավագյանի կողմից 2024 թվականի հուլիսի 18-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024M2F62H, մուտքագրված 2024 թվականի հուլիսի 18-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Հայկ Ալեքսանի Ավագյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արմեն Սարգսի Չարխչյանին և Անահիտ Վալերիի Մնացականյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի այգեգործական զանգվածի թիվ 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2012 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը` ընդհանուր 340,05 քառ.մետր և թիվ 2, 3 պարիսպները՝ ընդհանուր 7,59 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արմեն Սարգսի Չարխչյանին և Անահիտ Վալերիի Մնացականյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի այգեգործական զանգվածի թիվ 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Արմեն Սարգսի Չարխչյանին և Անահիտ Վալերիի Մնացականյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի այգեգործական զանգվածի թիվ 13 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Վան այգեգործական թաղամաս, թիվ 13: 

2.Արմեն Սարգսի Չարխչյանին և Անահիտ Վալերիի Մնացականյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Վան այգեգործական թաղամասի թիվ 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2012 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը` ընդհանուր 340,05 քառ.մետր և թիվ 2, 3 պարիսպները՝ ընդհանուր 7,59 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 939 047 (ինը հարյուր երեսունինը հազար քառասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Սարգսի Չարխչյանին և Անահիտ Վալերիի Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

8.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 3-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականցման և անշարժ գույքի գույքի վերահասցեավորման մասին» թիվ 1459-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner