Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 դեկտեմբերի 2024 թ.

ՀՈՂԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ալբերտ Ժորայի Թառոյանի (ծնված՝ 1970 թվականի օգոստոսի 11-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 3, 3/1 հասցեի 2320,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորը փոխադրելու բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա և նշված հողակտորում ըստ չափագրման տվյալների կառուցված թիվ 1, թիվ 2 բնակելի տները թիվ 6 միջանցքը, թիվ 7 ենթակայանը փոխելու հասարակական կառուցապատման շինության՝ գրասենյակի (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2513432 վկայական, տրված 2008 թվականի մարտի 28-ին, «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 11–ին տրամադրված հատակագիծ, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024MSGNXY, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 17-ին):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ.

1.Ալբերտ Ժորայի Թառոյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 19–րդ փողոցի թիվ 3, 3/1 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 19–րդ փողոց, թիվ 3: 

2.Ալբերտ Ժորայի Թառոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19–րդ փողոցի թիվ 3 հասցեի 2320,0 քառ.մետր մակերեսով հողակտորի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:

3.Ալբերտ Ժորայի Թառոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19–րդ փողոցի թիվ 3 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում կառուցված թիվ 1, թիվ 2 բնակելի տների, թիվ 6 միջանցքի, թիվ 7 ենթակայանի գործառնական նշանակությունը փոխադրել հասարակական կառուցապատման շինության՝ գրասենյակի:

4.Ալբերտ Ժորայի Թառոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19–րդ փողոցի թիվ 3, 3/1 հասցեի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողակտորում կառուցված թիվ 1, թիվ 2 գրասենյակին կից ինքնակամ կառուցված կցակառույցները՝ ընդհանուր 145,59 քառ.մետր, թիվ 3 ծածկոցը՝ 30,67 քառ.մետր, մակերեսով, ինչպես նաև ինքնակամ բացված թվով 8 պատուհանները, թվով 2 դռները և 1 բացվածքը համարել օրինական:

5.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 200 712 (մեկ միլիոն երկու հարյուր հազար յոթ հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

6.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

7.Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալբերտ Ժորայի Թառոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner