Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահնաջներով և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1/փ-236 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացի Իշխան Արզունյանին սեփականության իրավունքով պատկանող, 07–042–0356–0067 կադաստրային համարի 500,0 քառ, մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |