Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արթուր Ապետնակի Մկրտչյանի (ծնված՝ 1965 թվականի հուլիսի 24-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 10 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19062025-07-0038 վկայական, տրված 2025 թվականի հունիսի 19-ին, անհատ ձեռնարկատեր Հայկ Ալեքսանի Ավագյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Հայկ Ալեքսանի Ավագյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արթուր Ապետնակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 10 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1990 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 148,51 քառ.մետր արտաքին մակերեսով: 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արթուր Ապետնակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 10 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ բնակելի տունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Արթուր Ապետնակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի թիվ 10 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1990 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 148,51 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական: 

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արթուր Ապետնակի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner