Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 84-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող ԽՄ-ների քանակական կազմում ընդգրկել ավագանու երկուական անդամի: 2. Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող ԽՄ-ների անհատական կազմում ընդգրկել հետևյալ ավագանու անդամներին` 1) Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ. ա. Գրիգորյան Հուսիկ, բ. Գևորգյան Գրիշա: 2) Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ. ա.Բաղդասարյան Գասպար, բ. Ղահրամանյան Նվեր: 3) Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ: ա. Սանթրոսյան Նորայր, բ. Հայրապետյան Էլլա: |