Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի` երրորդ նստաշրջանի հերթական թիվ 15 նիստի հետևյալ օրակարգը.
1)Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 76-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2)Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
3)Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2024 թվականի տեսակներն ու դրույքաչափերը, դրանց գծով արտոնությունները սահմանելու մասին:
4)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին:
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
6)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
7)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
8)Հողամասը և շինությունները համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
9)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին:
10)Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |