Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Զարինե Բաղդասարի Զաքարյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու մասին» թիվ 1021-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման առաջին կետում «ավտոկայանատեղիի» բառը փոխարինել «ավտոտնակի» բառով:
2. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: