Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Սամվել Հովհաննեսի Բաղդասարյանը` հանդիսանալով փոխադրամիջոցների գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ հարկերը վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 6-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ` փոխադրամիջոցների գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին տրված N 143781939076114930, 143781934089115008 և փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների՝ Սամվել Հովհաննեսի Բաղդասարյանը Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ մարել է Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում հաշվառված INFINITI G35X 3.5 մակնիշի 36LT311 հաշվառման համարանիշի և VAZ 2109 մակնիշի, 35TV209 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցների 2019-2024 թվականների հարկային պարտավորությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.
1․Քաղաքացի Սամվել Հովհաննեսի Բաղդասարյանի նկատմամբ 2023 թվականի նոյեմբերի 6-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
4.Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Սամվել Հովհաննեսի Բաղդասարյանին: