Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1/փ-432 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ քաղաքացի Նորա Արկադիայի Եղիազարյանի սեփականություն հանդիսացող 07-042-0004-0035 կադաստրային համարի 0,1175 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական՝ գյուղատնտեսական արտադրական հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
|