Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ և 124-րդ կետերով և հաշվի առնելով քաղաքացի Մոմիկ Սարգսի Աբրահամյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Մոմիկ Աբրահամյանին, Ալիսա Շտոյանին և Ալինա Գրիգորյանին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 40-րդ փողոցի թիվ 57 հասցեի հողամասում 2021 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 230 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի և թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 14-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մոմիկ Աբրահամյանին, Ալիսա Շտոյանին և Ալինա Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: