Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի` երրորդ նստաշրջանի հերթական թիվ 10 նիստի հետևյալ օրակարգը.
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 129-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2)Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
3) «Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
4)Ջրվեժ համայնքում գործող միջնակարգ դպրոցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
5)Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
6)Թամարա Սարգսի Գաբրիելյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
7)«Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:
8)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
9)Համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 12-ի N 82-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
10)Համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 11-ի N 94-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
11)Համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 11-ի N 96-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: |