Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Ղևոնդ Սեդրակի Սիրականյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Ղևոնդ Սեդրակի Սիրականյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 191-րդ թաղամաս թիվ 2 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 504,2 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 191-րդ թաղամաս, թիվ 2, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 503,7 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 191-րդ թաղամաս, թիվ 1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Ղևոնդ Սեդրակի Սիրականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: