Այսօր: Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 440-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 ապրիլի 2025 թվականի N 440-Ա

ՆԵԼԼՅԱ ՂՈՒԿԱՍԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի ապրիլի 3-ի զեկուցագիրը՝ Նելլյա Ղուկասի Հակոբյանին  սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Հատիսի  փողոց 3-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0004-0009), Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2014-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 177 307 (մեկ հարյուր յոթանասունյոթ հազար երեք հարյուր յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 111 421 (մեկ հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր քսանմեկ) դրամ ապառք, 65 886 (վաթսունհինգ հազար ութ հարյուր ութսունվեց) դրամ տույժ, որոշում եմ.

1․Նելլյա Ղուկասի Հակոբյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի ապրիլի 30-ին, ժամը 16։30-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Նելլյա Ղուկասի Հակոբյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner