|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2011 թվականի N 34 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և քաղաքացիների դիմումները, Համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել համայնքի ղեկավարի կողմից համայնքի հողերի ժամանակավոր սխեմայում ներկայացված հետևյալ փոփոխությունները. 1) Քաղաքացի Սահակ Սարգսի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող 24-րդ փողոցի թիվ 27 (կադաստրային համար 126-029)` 3217,0 քառ.մ մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողակտորը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով: 2) Քաղաքացի Վահան Մոսկովի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 3-րդ դաշտի թիվ 10/40 (կադաստրային համար 327-043)` 2976,0 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորը (վարելահողը) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով: 3) Քաղաքացի Վահան Մոսկովի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 2-րդ դաշտի թիվ 6/14 (կադաստրային համար 339-067)` 1249,0 քառ.մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորը (այգի) փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով: 2. Դիմել Կոտայքի մարզպետին, համայնքի ավագանու կողմից համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարված փոփոխությունները գործող կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու խնդրանքով:
|
Կողմ -10 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ ԳԵՒՈՐԳՅԱՆ ԺՈՐԱ ԵՓՐԻԿՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՔԵՅԱՆ ՍԵՅՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|