Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ դադարեցվել են համայնքի ավագանու անդամ Նորայր Աշոտի Սանթրոսյանի լիազորությունները, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման նպատակով ստեղծվող մշտական գործող հանձնաժողովների անհատական կազմերի մասին» N 36-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. 
1)հանել որոշման առաջին կետի առաջին ենթակետի «ա» պարբերությունը և առաջին ենթակետի պարբերությունները շարադրել՝ 
ա.Սամսոնյան Զհար, 
բ. Գևորգյան Արկադի, 
գ. Գրիգորյան Հուսիկ: 
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:  |