Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 075-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 17/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 17/3 հասցեի բնակիչ Քրիստինե Տիգրանի Հովհաննիսյանը՝ Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 17/3 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)` 55,46 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 70,67 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 262,5 քառ.մետր մակերեսով 07-042-0027-0030 կադաստրային համարի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը իրեն օտարելու խնդրանքով:

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 17/3 հասցեի բնակիչ Քրիստինե Տիգրանի Հովհաննիսյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին` ուղղակի վաճառքի ձևով օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 17/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 55,46 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 70,67 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 262,5 քառ.մետր մակերեսով 07-042-0027-0030 կադաստրային համարի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը՝ նախապատվություն տալով Քրիստինե Տիգրանի Հովհաննիսյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը զբաղեցրած 35,88 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան կառուցված 35,88 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո զբաղեցրած 226,62 քառ.մետր մակերեսով հողամասը 1 548 790 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամով և վրան կառուցված 34,79 քառ.մետր մակերեսով բնակելի տունը՝ 241 721 (երկու հարյուր քառասունմեկ հազար յոթ հարյուր քսանմեկ) Հայաստանի Հանրապետության դրամով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 23122019-07-0089, տրված 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը): 

2.Պարտավորեցնել Քրիստինե Տիգրանի Հովհաննիսյանին՝ գույքի հետագա օտարման դեպքում մուծելու նաև անհատույց տրամադրված 35,88 քառ.մետր մակերեսով հողամասի՝ օտարման պահին գործող կադաստրային արժեքը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner