Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հուլիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ԹԻՎ 628-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 115-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 16062025-07-0015 վկայականը, տրված 2025 թվականի հունիսի 16-ին և հաշվի առնելով քաղաքացի Անի  Թովմասի Սապետյանի խնդրանքը, որոշում եմ.

1.Համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 16-ի «Անի Թովմասի Սապետյանին շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 628-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1)որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«1.Անի Թովմասի Սապետյանին և Հայկ Լևիկի Սարգսյանին տալ բնակելի տան և պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 191-րդ  թաղամասի թիվ 2 հասցեի հողամասում՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի։»,

2)որոշման վերնագրում և որոշման 3-րդ կետում «Անի Թովմաասի Սապետյանին» բառերից հետո լրացնել «և Հայկ Լևիկի Սարգսյանին» բառերով։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անի Թովմասի Սապետյանին և Հայկ Լևիկի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner