Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդված առաջին մասի 15-րդ և 28-րդ կետերի, «Պետական ոչ առևտրային կազակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի թիվ 515-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է. 1. Ստեղծել «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։
2.Հաստատել «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի և օրենքով սահմանված կարգով այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման։
|