Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 9 տան բնակիչ Ազատուհի Գառնիկի Պետրոսյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ներկայումս ընտանիքը երկու անձ է, ինքը և ամուսինը՝ Էդիկ Առաքելի Գաբրիելյանը, ծնված՝ 1953 թվականին, ունեն առողջական խնդիրներ, երկուսն էլ հանդիսանում են 2-րդ կարգի հաշմանդամության թոշակառուներ, մայրը՝ Սեդա Հովհաննեսի Մուրադյանը, մահացել է սույն թվականի հուլիսի մեկին և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով Ազատուհի Գառնիկի Պետրոսյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ՝ Սոնա Հովհաննիսյանին՝ Ազատուհի Գառնիկի Պետրոսյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ազատուհի Գառնիկի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: